24/03/2017 12:01
Սոթք-Քարվաճառ ճանապարհին վթարի ենթարկված զինծառայողներից ևս երեքին Վարդենիսից տեղափոխում են Երևան. նրանց վիճակը բավարար է
Պաշտպանության նախարարության «УРАЛ» և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով վիրավորված զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է բավարար, Aysor.am-ի հետ զրույցում ասացին Վարդենիսի զինվորական հոսպիտալից:
«Մեզ մոտ վթարից հետո տեղափոխվել է 4 զինծառայող, որոնցից 3-ին հիմա տեղափոխում են Երևան: Նրանց վիճակը գնահատվում է բավարար, հիմնականում ստացել են քերծվածքներ և կոտրվածքներ», - ասացին Վարդենիսի զինհոսպիտալից:
Առավել լուրջ վնասվածքներ ստացել է դեռ նախօրեին Երևան տեղափոխված զինծառայողն, ով այս պահին գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:
Aysor.am-ին ԲԿ-ից հաղորդեցին, որ իրենց մոտ է տեղափոխվել վթարից տուժած 28-ամյա պայմանագրային զինծառող:
Նշենք, որ նախօրեին ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր վթարի մասին տեղեկությունը: