24/03/2017 20:44
Apple-ի և Microsoft-ի համակարգիչները հնարավոր է դարձել կոտրել Word-ի միջոցով
Fortinet ընկերության փորձագետները Microsoft Word-ի փաստաթղթերում բացահայտել են վնասակար մակրոս, որը թույլ է տալիս հարձակումներ գործել Windows և macOS օպերացիոն համակարգերի վրա: Խոցման մենխանիզմը մասնագետները նկարագրել են իրենց կայքում, փոխանցում է Lenta.ru-ն:
Հաղորդվում է, որ մակրոսը սկրիպտ է պարունակում, որը գրված է Python լեզվով: Այն որոշում է համակարգչի օպերացիոն համակարգը, այնուհետև ներբեռնում է վնասակար հավելվածի երկու տարբերակներից մեկը՝ չարագործների սերվերներից: Մասնագետները չեն կարողացել պարզել, թե ինչի համար է նախատեսված հաքերային ծրագիրը, քանի որ վերջինս կառավարող սերվերն անջատված է եղել: