24/03/2017 09:34
ԱԱԾ-ն ունի Սամվել Բաբայանի խոսակցությունների ձայնագրությունը. նա պատրաստվում էր ՀՀ պաշտոնյաների ուղղաթիռը խոցել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ն, անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը, գրել է. «Տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն որոշակի ձայնագրություններ է ունեցել։ Քաղաքական և իրավապահ նեղ շրջանակում երեկվանից պտտվող տեղեկությունների համաձայն, դրանց մեջ լսել է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն է ձեռք բերում այն երկու անձանց հետ, որոնց միջոցով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը պետք է ՀՀ հասնի և կարգադրություններ է անում ձեռք բերման և տեղափոխման վերաբերյալ։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերում առկա են այնպիսի դրվագներ, որ այդ զենքով թռիչքի ժամանակ պետք է հարված հասցվեր այն ուղղաթիռին, որով պետք է թռչեին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ հավանաբար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»։
Թերթի հետ զրույցում Սամվել Բաբայանի փաստաբան Քալաշյանը նշել է, որ վերջինս առայժմ չի հայտարարում, որ իր ձերբակալությունը քաղաքական ենթատեսքտ ունի։