24/03/2017 18:25
Անաստաս Միկոյանի որդիներից վերջինը մահացել է
Մոսկվայում 95-տարեկան հասակում մահացել է փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը՝ խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի ավագ որդին, փոխանցում է Lenta.ru-ն:
Ստեփանը հինգ եղբայրներից վերջին ողջ մնացածն էր: Անաստաս Միկոյանի երկրորդ որդին՝ Վլադիմիր, որը ևս օդաչու էր, մահացել է 1942 թվականին Ստալինինգրադի մոտ մարտերի ժամանակ, երրորդ որդին՝ ավիացիայի գեներալ-լեյտենատ Ալեքսեյը, 1986 թվականին: Չորրորդ որդին, որն ավիակոնստրուկտոր էր, մահացել է 2016 թվականի նոյեմբերին, իսկ կրտսեր պատմաբան որդին՝ 2010 թվականին:
Ստեփան Միկոյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, երկու շքանշանի է արժանացել: