24/03/2017 18:05
Ավստրալիայի վարչապետ. Մենք չպետք է ընտրություն կատարենք ԱՄՆ-ի և Չինաստանի միջև
Ավստրալիան չպետք է ընտրություն կատարի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև: Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը՝ հայտնելով չինացիների հետ տավարի մսի արտահանման մասին նոր համաձայնագրի մասին, փոխանցում է ТАСС-ը:
Մալքոլմ Թյորնբուլն ու Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը ներկա են գտնվել երկկողմ համաձայնագրերի ստորագրմանը, որոնք ընդլայնում են ազատ առևտրի մասին երկամյա պայմանագիրը: