24/03/2017 16:36
Գիտենք Ռուսաստանի խանդը տարածաշրջանի հանդեպ. Արարատ Զուրաբյանը՝ ԵՄ-ի ու ԵՏՄ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին
Ասոցացումը Եվրոպական միության հետ կարևորագույն հնարավորություն կլիներ Հայաստանի լուրջ ապագայի ձևավորման համար, այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած նախնտրական քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Արարատ Զուրաբյանն՝ ընդգծելով, որ սա իր անձնական կարծիքն է:
«Լուրջ գիտակցում եմ նաև բոլոր վտանգները, որոնք առկա էին այստեղ: Հայաստանն, իրոք, յուրահատուկ իրավիճակում է և, եթե Ուկրաինայի նման հզոր պետությունը փորձ արեց գնալ ասոցացման ու տեսանք՝ ինչ ճակատագրի արժանացավ, ապա փխրուն Հայաստանի համար այն կարող էր լինել կործանարար: Մենք գիտենք ՌԴ խանդը տարածաշրջանի հանդեպ ու գիտենք՝ ինչով է հղի ՌԴ հետ հարաբերությունները փչացնելն ու ինչ գին կարող ենք վճարել», - ասաց Արարատ Զուրաբյանը:
Նա նշեց՝ ողջունելի է, որ օրերս նախաստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագիրը և հույս հայտնեց, որ ժամանակի հետ Եվրամիությունն ու ԵՏՄ կգտնեն համագործակցության բանալին:
«Հակառակ դեպքում ՌԴ-ն կունենա շատ մեծ կորուստներ ու կկորցնի իր ազդեցությունը շատ տեղերում», - ասաց Արարատ Զուրաբյանը: