24/03/2017 09:39
Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպի» դեմ հայց է ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ «Միկմետալ» ընկերությունը «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով սնանկ ճանաչել:
Բանն այն է, որ «Հայասի գրուպ» ընկերությունը գումար է պարտք «Միկմետալ»-ին: Խոսքը շուրջ 2.5 մլն դրամի մասին է: «Ժողովուրդ»-ին «Միկմետալ» ընկերությունից հայտնել են, որ իրենք դեռևս 2015-ին «Հայասի գրուպին» ամրան և ամրալար են վաճառել, ընկերությունը ապրանքը ստանալուց հետո խոստացել է, որ կվճարի, սակայն մինչ օրս դեռ չի վճարել: