24/03/2017 18:32
Շատ սխալ էր, որ Սեյրան Օհանյանը ընդդիմադիր գործունեություն սկսեց. Արկադի Տեր-Թադևոսյան
Մայիսի 9-ի՝ Շուշիի ազատագրման տոնի առթիվ Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) փոքրիկ հուշանվեր է պատրաստել Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, այժմ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի համար:
«Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այս մասին ասել է Կոմանդոսը և նկատել, որ Օհանյանին ինքը վատ չի վերաբերվում:
«Նա իմ մարտական ընկերն է, ես իրեն շատ սիրում եմ ու հարգում: Ուղղակի կարող եմ ասել, որ շատ սխալ էր, որ Սեյրան Օհանյանը ընդդիմադիր գործունեություն սկսեց», - նշել է Կոմանդոսը: