24/03/2017 16:25
Բուլղարիայի նախագահը հայտարարել է, որ չի հանդուրժի Էրդողանից ժողովրդավարության դասեր
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքներին՝ հայտարարելով, որ Սոֆիան ոչ մեկին ոչինչ չի պարտադրում և մտադիր չէ հանդուրժել այլ պետությունների կողմից «ժողովրդավարության դասեր»: Այդ մասին ասված է Բուլղարիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հայտարարությունում, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը մեղադրել է Բուլղարիայի իշխանություններին երկրում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին թուրքական բնակչության վրա ճնշում գործադրելու համար:
«Բուլղարիան չի տալիս, նաև չի ընդունում ժողովրդավարության դասեր, հատկապես երկրներից, որոնք չեն հարգում օրենքի գերակայության սկզբունքները», - հայտարարել է Ռադևը:
Նախագահը նաև վստահեցրել է, որ «ընտրությունները հանգիստ կանցնեն»: «Բուլղարիան եվրոպական երկիր է, որն առաջնորդվում է իր օրենքներով, այլ ոչ այլոց հույզերով», - ասել է նա: