24/03/2017 15:09
Գլխավոր դատախազը կոլեգիայում ներկայացրել է զինդատախազին
Այսօր գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին, տեղեկացնում են գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ Դավթյանը շնորհակալություն է հայտնել նախկին ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանին՝ դատախազական համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար:
Հաջողություններ մաղթելով նորանշանակ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին՝ Գլխավոր դատախազը բարձր է գնահատել նրա պրոֆեսիոնալիզմը և իրավապահ համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը:
Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ շեշտել է զինված ուժերում հանցավորության կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը, ընդգծելով քրեածին պատճառներն ու պայմանները վերացնելու նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու կարևորությունը:
Գլխավոր դատախազը նշել է, ռազմական ոլորտում դատախազական աշխատանքն առավել զգայուն և մանրակրկիտ պետք է լինի: