24/03/2017 19:54
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ
Մարտի 24-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Նշենք, որ Ռիչարդ Հոգլանդը մարտի 27-ին կհանդիպի լրագրողների հետ: