24/03/2017 17:34
Էրդողան. Հանրաքվեից հետո Թուրքիան ամբողջությամբ կվերանայի կապերը ԵՄ հետ
Թուրքիան կշարունակի տնտեսական գործակցությունը Եվրամիության հետ, սակայն կվերանայի բոլոր քաղաքական ու վարչական կապերը: Այդ մասին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Deutsche Welle-ն:
Ապրիլին կայանալիք հանրաքվեից հետո Անկարան կվերանայի Բրյուսելի հետ պայմանագիրը ապօրինի Եվրոպա հասած փախստականներին Թուրքիա վերադարձնելու մասին:
Ըստ Էրդողանի, ապրիլի 16-ի հանրաքվեից հետո ԵՄ հետ հարաբերությունները կվերանայվեն սկզբից մինչև վերջ: Թուրքիայի նախագահը կրկին հանդիմանել է եվրոպական երկրներին թուրք քաղաքական գործիչների մուտքը Եվրոպա կասեցնելու համար, մինչդեռ հակառակորդներին տրվել է ելույթների հնարավորություն:
Նա նաև մեղադրել է Գերմանիային ահաբեկչությանն աջակցելու մեջ և մատնանշել է, որ մտադիր չէ Գերմանիա այցելել մինչև հանրաքվե: