24/03/2017 20:32
Լիբիայի ափերի մոտ շուրջ 250 անօրինական ներգաղթյալ է զոհվել
Լիբիայի ափերի մոտ շուրջ 250 անօրինական ներգաղթյալ է զոհվել նրանց տեղափոխող երկու փչովի նավի խորտակման հետևանքով: Նրանք հիմնականում Աֆ րիկյան երկրներից էին, փոխանցում է ТАСС-ը:
Հաջողվել է ափից 25 կմ հեռավորությամբ 5 մարդու մարմին դուրս բերել ջրից: Նմանօրինակ նավակները 120-140 ներգաղթյալների են տեղափոխում սովորաբար:
Իտալական կառավարության տվյալներով` 2017-ի հունվարի 1-ից ի վեր Միջերկրական ծովում 16 հազար 206 ներգաղթյալի է հաջողվել փրկել, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում` 11 հազար 911: