24/03/2017 13:39
Նորիկ, քո դասատուն ո՞վ ա, հիմա քո համարը ստեղ գրի, 20 րոպեից կզանգեմ. Ծառուկյանը
Վեդիում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավից հետո դաշինքի առաջնորդին մոտեցավ մի քաղաքացի և հետաքրքրվեց, թե ի՞նչ է իր պաշտոնավարման ժամանակ մարզի համար արել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հովիկ Աբրահամյանի տղան է էսօր թեկնածություն դրել: Նախկինում Հովիկ Աբրահամյանն էլ մարզպետ էր, իսկ որպես վարչապետ ի՞նչ արեց մեր մարզի համար», - ասաց քաղաքացին:
Ի պատասխան Ծառուկյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է նրա անունն ու ասաց. «Լսի Նորիկ քո դասատուն ո՞վ ա, մենակ ճիշտն ասա, տղուդ անունով երդվի, քեզ ո՞վա ուղարկել»:
Քաղաքացին շարունակեց պնդել, որ իրեն ոչ ոք չի ուղարկել, ապա հավելեց, որ ինքը երեք անգամ նամակներ է ուղարկել Ծառուկյանին, բայց պատասխան չի ստացել, որից հետո Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Նորիկ, հիմա քո համարը ստեղ գրի, 20 րոպեից կզանգեմ»: