24/03/2017 12:17
Հարցված քաղաքացիների 82,8 տոկոսը կողմ է, որ Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել նաև ընտրություններից հետո
Վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը հարցված քաղաքացիների 81 տոկոսը դրական է գնահատել, իսկ կառավարության ղեկավարի պաշտոնում նրա նշանակմամբ քաղաքացիների մեծ մասի սպասելիքներն արդարացել են։ Այդ մասին այսօր հայտարարեց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով վերջին հարցման արդյունքները։
Ըստ հարցման արդյունքների, քաղաքացիների 82,8 տոկոսը կցանկանար, որ Կարեն Կարապետյանը շարունակեր վարչապետի պաշտոնում աշխատել նաև խորհրդարանական ընտրություններից հետո։
Հարցումը կատարվել է քարոզարշավի 15 օրերի ընթացքում՝ Հայաստանի տարածքում 1145 քաղաքացիների շրջանում։