24/03/2017 19:47
Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհդակցություններ են կայացել
Մարտի 24-ին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացան հերթական խորհրդակցությունները, որոնց արցախյան կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը և Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաև ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, իսկ Հայաստանից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։ Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳ նախարարության լատվական ծառայոթյունից:
Ըստ աղբյուրի, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Հատուկ քննարկման առարկա են եղել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համաձայնեցված քաղաքականության վարման և այս ուղղությամբ փոխգործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցերը։
Կողմերն անդրադարձել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային տարբեր խնդիրների շուրջ։