24/03/2017 16:58
Մերկել. Արաբա-իսրայելական հակամարտությունը պետք է լուծվի «երկու պետությունների» սկզբունքով
Իսրայելի և Պաղեստինի միջև մերձավորարևելյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը հարկավոր է շարունակել, «երկու պետությունների» սկզբունքի խելամիտ այլընտրանք չկա, Բեռլինում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցություններից առաջ հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:
«Ես մտադիր եմ պարզորոշ հասկացնել տալ, որ մենք դրական դինամիկայի կարիք ունենք մերձավորարևելյան հակամարտության լուծման հարցում՝ հիմնված երկու պետությունների սկզբունքի վրա: Ես երկու պետությունների սկզբունքով լուծման հասնելու նպատակի խելամիտ այլընտրանք չեմ տեսնում», - ասել է նա:
Մերկելի խոսքով՝ պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի ընդլայնման ուղղությամբ Իսրայելի ակտիվությունը «խոչընդոտ է» կարգավորման ճանապարհին: