24/03/2017 12:11
Չեչնիայում վեց զինյալ է ոչնչացվել Ռոսգվարդիայի զորամաս ներխուժելիս
Ութ զինյալներից բաղկացած խումբը լույս մարտի 24-ի գիշերը փորձել է ներխուժել Չեչնիայի Նաուրիի շրջանում տեղակայված Ռոսգվարդիայի զորամաս, նրանցից վեցը ոչնչացվել են: Այդ մասին, ТАСС-ին հայտնել են հանրապետության իրավապահ մարմիններում:
«Վեց զինյալներ սպանված են, ևս երկուսը թաքնվել են», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ զորամասի հսկիչ անցակետում մարտը տեղի է ունեցել ժամը 02:00-ի և 03:00-ի միջև: Ռոսգվարդիայի կորուստները ներկայում ճշտվում են:
«Զորամասի տարածքում մարտական լիակատար պատրաստության վիճակ է հայտարարված», - հավելել է աղբյուրը: