24/03/2017 12:40
Ռուսաստանում դադարեցվել է «Եհովայի վկաների» գործունեությունը
Ռուսաստանում դադարեցվել է «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կրոնական կազմակերպության գործունեությունը, հայտնում է Ռուսաստանի արդարադատության նախարարության կայքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կազմակերպությունն ընդգրկվել է հասարակական և կրոնական միությունների ցանկում, որոնց գործունեությունը դադարեցված է «ծայրահեղական գործունեության իրականացման առնչությամբ»:
Ռուսաստանում կազմակերպության հետագա աշխատանքի մասին վերջնական որոշումը պետք է ընդունի Գերագույն դատարանը՝ ապրիլի 5-ին:
Մարտի 17-ին Արդարադատության նախարարությունը Գերագույն դատարան հայց էր ուղարկել՝ պահանջելով կազմակերպությունը ճանաչել ծայրահեղական և արգելել դրա գործունեությունը երկրում: