24/03/2017 20:30
Սերբիան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա
Սերբիան երբեք չի դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: Այս մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկի 18-րդ տարելիցին նվիրված սգո արարողության ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:
«Սերբիան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի լինի, ինչպես նաև ցանկացած այլ դաշինքի: Երբեք չի կրկնվի Սերիայի նկատմամբ ագրեսիան», - հայտարարել է վարչապետը: