24/03/2017 10:01
Սնխչի Հարութի գործերը լավ չեն. ընտրողներին խոստացած գումարները չի կարողանում վճարել. ՉԻ
«Չորորրդ իշխանության» տեղեկություններով, ԲՀԿ ճամբարից ՀՀԿ-ում հանգրվանած Հարություն Կարապողոսյանի՝ Սնխչի Հարութի գործերը լավ չեն, քանի որ վերջերս լարվել են նրա և իր համար աշխատող ակտիվիստների հարաբերությունները:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Սնխչին ֆինանսական խնդիրներ ունի, և նրա շտաբների պետերը կանգնել են փաստի առջև, քանի որ ընտրողներին գումար են խոստացել, սակայն չեն կարողանում վճարել «հավաքագրվածներին»:
Որպեսզի չկորցնեն ընտրազանգվածը, նրանք հորդորում են մի փոքր համբերել, քանի որ Սնխչի Հարութին հովանավորում է թաղային հեղինակություն Պիստ Արմենը և ինքն էլ հարցը կկարգավորի: Պիստն էլ իր հերթին հայտարարում է, ոչ իր հովանավորյալը ընդհանրապես խնդիր չունի և հրահանգում է ընտրազանգվածին պահել իր մեթոդներով: