24/03/2017 10:28
Վեսթմինսթերյան ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է
Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է. հիվանդանոցում մահացել է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ հարձակման հետևանքով վիրավորված 75-ամյա տղամարդը: Մահացածի անունը դեռևս չի հրապարակվում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարտի 22-ին Լոնդոնի կենտրոնում անհայտ տղամարդը մեքենայով վրաերթի էր ենթարկել անցորդներին, իսկ հետո դանակով հարձակվել ոստիկանի վրա: Հարձակվողին գնդակահարել են, իսկ վիրավոր ոստիկանն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
Բրիտանական ոստիկանությունը հայտնել է ահաբեկչի անունը: Պարզվել է, որ նա Բրիտանիայի քաղաքացի, 52-ամյա Հալիդ Մասուդն է: