24/03/2017 16:41
Մենք վերջ ենք տալու Հանրապետական հանրապետութանը ու ստեղծելու ենք Հայաստանի հանրապետություն. Րաֆֆի Հովհաննիսյան
Լոոռւ մարզի Ստեփանավան քաղաքում քարոզչություն իրականացնող Սեյրան Օհանյանին, Վարդան Օսկանյանին ու Արմեն Մարտիրոսյանին միացավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա ստեփանավանցիներին հորդորեց ոչնչից չվախենալ:
«Բռնությունը մեր նկատմամբ արդեն սկսվել է, Ջրառատից սկսած, Սամվել Բաբայանի ձերբակալումով շարունակվող և ով գիտի, վաղը չէ մյուս օրն ինչ է լինելու, բայց մենք վախեցողը չենք։ Դուք նույնպես չպետք է վախենաք», - ասաց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը ստեփանավանիցիներին հորդորեց ապրիլի 2-ին ճիշտ ընտրություն կատարել. «Ապրիլի 2-ի արդար ընտրությամբ մենք կունենանք նոր իշխանություն, մենք վերջ ենք տալու Հանրապետական հանրապետութանը ու ստեղծելու ենք Հայաստանի հանրապետություն»։