24/03/2017 21:10
Պեկինում կհայտնվի առանց մեքենավարների գնացքներով մետրոյի առաջին գիծը
Պեկինում 2017 թվականին կբացվի մետրոպոլիտենի առաջին գիծն՝ առանց մեքենավարների գնացքներով: Քաղաքացիներին այս նորությունը հայտնել է Պեկինի բնակարանային շինարարության և քաղաքի ու գյուղի միջև կապերի մունիցիպալ հանձնաժողովի ներկայացուցիչը, հայտնում է ТАСС-ը:
«Դա կլինի մայրցամաքային Չինաստանում մետրոպոլիտենի առաջին, լիովին մեր ուժերով մշակված ավտոմատ գիծը», - ասել է այդ ներկայացուցիչը:
Ռոբոտ-գնացքները կերթևեկեն «Յանֆան» 16,6-կիլոմետրանոց ուղեգծով, որը քաղաքի կենտրոնը կապում է Ֆանշանի հարավարևմտյան արվարձանային գավառի հետ: Ուղեգիծն այժմ արդիականացնում են:
Պեկինի մետրոն սկսել է գործել 1969 թվականի հոկտեմբերի 1-ից: Այժմ այն օրական 6,2 միլիոն ուղևոր է փոխադրում: