24/03/2017 21:46
Անտվերպենում ձերբակալված տղամարդուն մեղադրում են ահաբեկչության համար
Բելիգիայի Անտվերպեն քաղաքում հետիոտների մեջ մեքենայով մխրճվել ցանկացող տղամարդուն մեղադրում են ահաբեկչության համար, փոխանցում է RussiaToday-ը՝ հղում անելով AFP-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա ներառված է ոստիկանական տվյալների բազայի տարբեր իրավախախտումների համար, սակայն հետախուզական ծառայությունները նրա մասին ոչինչ չեն իմացել:
Տղամարդը մարտի 23-ին Անտվերպենում ցանկացել է ավտոմեքենայով մխրճվել ամբոխի մեջ: