25/03/2017 11:01
Obamacare-ը չեղարկելու Թրամփի փորձն անհաջողության է մատնվել
ԱՄՆ առողջապահական բարեփոխման մասին օրինագծի շուրջ քվեարկությունը վերջին պահին չեղարկվել է։ Այն կոչված էր փոխարինելու Obamacare բժշկական ապահովագրության ծրագրին։ Նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչել օրինագիծն այն բանից հետո, երբ այն չի ստացել հանրապետականների կողմից անհրաժեշտ աջակցությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Թրամփը լրագրողներին հայտնել է, որ նոր օրինագծի նախապատրաստումը երկար ժամանակ չի խլի։
«Կարող եմ ասել, որ դրանից կստացվի էլ ավելի լավ օրենք», - ասել է նա՝ հույս հայտնելով, որ նոր օրինագծին կաջակցեն ոչ միայն հանրապետականները, այլև՝ դեմոկրատները։