25/03/2017 09:24
Կարայան. Ամռանը կարող ենք հայտարարել առաջին ներդրումային ծրագրի ֆինանսավորման մասին. «168 Ժամ»
«Այժմ մենք ակտիվ աշխատանք ենք, իրականացնում համատեղ ներդրումային ֆոնդի ձևավորման ուղղությամբ: Ավարտում ենք ներդրումային ֆոնդի կանոնակարգի մշակման աշխատանքները և հստակեցնում ենք ֆոնդի կառավարչի պետական-մասնավոր համագործակցության հիմունքներով ձևավորման բանաձևը: Ակնկալում եմ, որ հիմնադրամում իրենց մասնակցությունը կունենան նաև մասնավոր հատվածի մեր գործընկերները, ինչի ուղղությամբ արդեն առկա են հստակ պայմանավորվածություններ», - այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Կարծում եմ՝ առաջիկա 2 շաբաթում կավարտենք անհրաժեշտ նախապատրաստությունները և կսկսենք մեր աշխատանքները:
Կարծում եմ, որ համատեղ և արդյունավետ աշխատանքի պարագայում արդեն ամռանը կարող ենք հայտարարել առաջին ներդրումային ծրագրի ֆինանսավորման մասին: Եվ ռուսական և հայկական կողմը մեծ շահագրգռվածություն ունեն օր առաջ սկսել փոխշահավետ ծրագրերի ֆինանսավորումը», - հավելել է նա: