25/03/2017 09:38
Ոստիկանությանը 8 նոր ԲՏՌ զրահափոխադրիչ մեքենա է ձեռք բերելու. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կառավարության վերջին նիստի ժամանակ գաղտնի պայմաններում քննարկված հարցերից մեկը եղել է ոստիկանության կողմից 8 նոր ԲՏՌ զրահափոխադրիչ մեքենա ձեռք բերելու հարցը»։ Թերթին ոստիկանությունից հրաժարվել են այս առնչությամբ որևէ տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ դա կառավարության գործառույթն է և կառավարության որոշումը։
Ըստ թերթի, կառավարության նիստի ժամանակ այս հարցը քննարկելիս Կարեն Կարապետյանը, դիմելով ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ասել է՝ հետընտրական ժամանակահատվածի համա՞ր է պետք, ոստիկանապետն էլ վարչապետին պատասխանել է՝ «ի տարբերություն ձեզ, մենք արդեն սկսել ենք»։