25/03/2017 12:21
Մահացել է Ֆրանկ Սինատրայի հայտնի երգի հեղինակ ու «սիգարի լեգենդ» Ավո Ուվեզյանը
Միացյալ Նահանգներում բնակվող դաշնակահար, ջազ երաժիշտ Ավո Ուվեզյանը, ով աշխարհում առաջատար AVO ֆիրմայի սիգարետների ստեղծողն է, մահացել է կյանքի 91րդ տարում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Mens Journal-ը:
Ուվեզյանը ծնվել է 1926 թվականին Լիբանանում, խոսել է շուրջ մեկ տասնյակ լեզուներով, այդ թվում և պարսկերեն, ֆրանսերեն, թուրքերեն ու անգլերեն:
1960ականներին սկսել է գրել երգեր: Առաջին երգը, որը ստեղծել է, կոչվում էր «Կոտրված կիթառ»: Ուվեզյանն այդ տարիներին բնակվել է Նյու Յորքում, երբ նրա ընկերներից մեկը ասում է, որ Նյու Ջերսիից մի երգիչ ինչոր նոր չափորոշիչներ է փնտրում: Այդ մարդու անունն էր Ֆրանկ Սինատրա: 1966 թվականին Ուվեզյանը նրա համար նվագում է «Կոտրված կիթառ» երգը, որի երաժշտությանը Սինատրան սիրահարվում է: Նա համոզում է Ավոյին նոր երգ գրել. այդ երգը դառնում է Սինատրայի հայտնի «Strangers in the Night»ը («Գիշերվա անծանոթները»):