25/03/2017 12:59
Արկտիկական 8 երկիր տարածաշրջանում փոխգործակցության հայտարարագիր է ստորագրել
Արկտիկական 8 երկիր, ներառյալ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, փոխգործակցության հայտարարագիր են ստորագրել, փոխանցում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ փաստաթղթում նշված են «ծովի վրա արտակարգ դրության, ինչպես նաև Արկտիկայում համատեղ գործողությունների դեպքում հիմնական սկզբունքները, տակտիկական հնարքներն ու կանոնակարգը»։ Բացի այդ, Արկտիկական խորհրդի անդամները պայմանավորվել են ընթացիկ տարում համատեղ զորավարժություններ անցկացնել։
Պայմանագիրը ստորագրվել է ԱՄՆ Մասաչուսթես նահանգի Բոսթոն քաղաքում, ութերորդ տարածաշրջանային համաժողովի ընթացքում՝ Ռուսաստանի, Դանիայի, Իսլանդիայի, Կանադայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի և Շվեդիայի մասնակցությամբ։