25/03/2017 15:09
Էլեկտրոնային սարքը ազդանշանով տեղեկացնում է կրկնակի քվեարկության փորձի մասին (Տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր Երևանի ընտրատեղամասերից մեկում, որը տեղակայված է Չեխովի անվան դպրոցում, փորձարկվել են այս խորհրդարանական ընտրություններում նորամուծություն համարվող էլեկտրոնային տեխնիկական սարքավորումները:
Քաղաքացին ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով, որը անցկացվում է սարքի միջով: Այնուհետև քաղաքացու մատնահետքով հաստատում է, որ անձը հաստատող փաստաթուղթն իրենն է ու սպասում կտրողնի վերադարձին:
Ներկայացնելով էլեկտրոնային սարքավորումը՝ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Թունյանը տեղեկացրեց, որ անհնար է կրկնակի քվեարկություն կատարել, քանի որ սարքավորումը հատուկ ազդանշանով բարձրաձայնում է այդ մասին: Բացի այդ սարքի միջից դուրս է գալիս կտրոն, որի վրա գրված է «կրկնակի քվեարկություն»:
«Այս պարագայում անձին չի վերադարձվում կտրոնը և փաստաթուղթը, տեղեկացվում է հանձնաժողովի նախագահին, ու փաստաթղթերը օպերատորը հանձնում է միայն ոստիկանին», - ասաց Արթուր Թունյանը: