25/03/2017 10:00
Էջմիածնում ատրճանակով սպառնացել են ՕՐՕ-ի շտաբի աշխատակցին
Էջմիածնում առանց պետհամարանիշի մեքենայով մի քանի օր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աշխատակիցներին հետապնդելուց հետո երեկ գիշերը մոտեցել են կենտրոնական շտաբի աշխատակիցներից մեկին ու ատրճանակը պահելով նրա ճակատին՝ սպառնացել են ու զգուշացրել, որ չաշխատի ՕՐՕ-ի համար: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:
«Երեկ գիշերը առանց պետհամարանիշի մեքենան կտրել էր մեր աշխատակցիների ճանապարհը, մեքենայից իջել էր մի երիտասարդ, ու ատրճանակը պահելով մեր շտաբի աշխատակիցներից մեկի ճակատին՝ սպառնացել էր ու զգուշացրել հեռու մնալ մեր դաշինքից», - պատմեց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ այդ մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացվել: