25/03/2017 13:37
Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ շփոթել է Տուսկին Յունկերի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին: Այս մասին Financial Times-ին հայտնել է Յունկերը, փոխանցում է «Известия»-ն։
«Ճիշտն ասած՝ նա (Թրամփը) ընդհանրապես բան չի հասկանում եվրոպական գործերից։ Նա հեռախոսազրույց է ունեցել Տուսկի հետ և մտածել, թե ինձ հետ է խոսում», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Յունկերը հավելել է, որ «առաջին անգամ տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ նախագահը հետաքրքրված չէ եվրոպական գործերով»։