25/03/2017 15:40
Թրամփի նախկին խորհրդականը հերքել է Գյուլենին արտահանձնելու թեմայով թուրքական կողմի հետ քննարկումների անցկացումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը չի քննարկել Անկարային չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին հանձնելու հարցը: Այս մասին հայտնել է Ֆլինի պաշտոնական ներկայացուցիչ Պրայս Ֆլոյդը, փոխանցում է ТАСС-ը:
CNN հեռուստաընկերությանը տված հայտարարության մեջ նա հերքել է Կենտրոնական հետաքննական վարչության նախկին տնօրեն Ջեյմս Վուլսիի պնդումներն այն մասին, թե Նյու Յորքում նման խորհրդատվություններ են անցկացվել թուրքական պաշտոնական շրջանակների հետ:
«Նման քննարկումներ չեն եղել», - ընդգծել է Ֆլոյդը:
Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հրապարակել էր մի հոդված, որում Վուլսին նշել էր, թե 2016 թվականի սեպտեմբերի 19-ին ներկա է եղել Նյու Յորքում թուրք պաշտոնյաների հետ Ֆլինի հանդիպմանը: Նրա խոսքով` այդ հանդիպմանը քննարկվել է Գյուլենին Անկարա արտահանձնելու հնարավորությունները: