25/03/2017 12:27
Նյու Յորք նահանգը կգործարկի Թրամփի միգրացիոն հրամանագրից տուժածների օգնության ծրագիր
Նյու Յորք նահանգի իշխանությունները գործարկում են օգնության ծրագիր ներգաղթյալների համար, ովքեր տուժել են նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրից, հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ իրավաբանական կազմակերպությունները, ինչպես նաև իրավաբան ուսանողներն ու փաստաբանները, ովքեր աշխատում են անհատույց հիմունքով, իրավաբանական օգնություն կտրամադրեն ներգաղթալներին, ովքեր ծանր վիճակում են հայտնվել օրենսդրական փոփոխությունների պատճառով։
Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար, միջոցները կհատկացվեն մասամբ նահանգային բյուջեից, մասամբ՝ մասնավոր աղբյուրներից։
«Նյու Յորքը հույսի և հնարավորությունների կղզի է բոլորի համար, իսկ ներգաղթյալները մշտապես եղել են այդ մեծ նահանգի մաս։ Այս անհանգիստ ժամանակներում Նյու Յորքի բնակիչների համար կարևոր է իրենց իրավունքների պաշտպանությանը հասանելիություն ունենալը», - ասել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն։