25/03/2017 16:36
Լաս Վեգասում խոզի դիմակներով անհայտ անձինք հարձակվել ում են իրականացրել խաղատներից մեկում
Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում գտնվող Bellagio հյուրանոց-խաղատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել անհայտ անձանց կողմից, հայտնում է Mir24-ը՝ հղում անելով The Sun-ին:
Նշվում է, որ չարագործները շենք են ներխուժել խոզի դիմակներով: Նրանք թալանել են նույն շենքում գտնվող Rolex խանութը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Միջադեպի հանգամանքները պարզաբում են: Հաղորդվում է, որ իրավապահներին հաջողվել է ձերբակալել հարձակվողներից մեկին: