25/03/2017 12:52
ԱՄՆ մտադիր է երկրից Հնդկաստանի մոտ 300 քաղաքացու արտաքսել
ԱՄՆ-ն սկսել է Հնդկաստանի՝ 270 քաղաքացու արտաքսման գործընթացը: Ամերիկյան իշխանություններն այդ մասին տեղյակ են պահել Հնդկաստանի իշխանություններին: ԱԳՆ-ից խնդրել են հաստատում այն մասին, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիություն ունեն, փոխանցում է Vesti.ru-ն:
ԱՄՆ-ում հայտարարել են, որ արտաքսումը կիրականացնեն միայն Հնդկաստանի իշխանությունների կողմից հաստատում ստանալուց հետո:
ԱՄՆ-ում Հնդկաստանի 500 հազար քաղաքացի է ապօրինի կերպով ապրում: Նրանք երկիր մուտք են գործել օրինական, սակայն սահմանված ժամկետի ավարտից հետո չեն լքել Նահանգները: