25/03/2017 16:19
ԵՄ 27 երկրների առաջնորդները Brexit-ից հետո ստորագրել են կառույցի ապագայի մասին Հռոմի հռչակագիրը
ԵՄ 27 անդամ-երկրների առաջնորդները ստորագրել են Հռոմի հռչակագիրը, որում խոսվում է ԵՄ-ի նվաճումների, մարտահրավերների և առաջնահերթությունների մասին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հռչակագիրը ստորագրվել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգի գործարկման նախաշեմին։
Նշվում է, որ Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն, ում դիրքորոշումը դարձել էր հանդիպման գլխավոր ինտրիգը, ստորագրումից առաջ մի քանի վայրկյան պահել է գրիչը փաստաթղթի վրա, որից հետո ստորագրել ու ժպտացել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի ընթացակարգը կգործարկի մարտի 29-ին։