25/03/2017 11:37
Մերկելը խոստովանել է ԵՄ-ի գործած մի շարք սխալները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է ԵՄ-ի գործած մի շարք սխալները և հայտարարել է դրանք ուղղելու անհրաժեշտության մասին, հայտնում է RussiaToday-ը:
«Բացելով արտաքին սահմանները` մենք չէինք մտածում դրանց ամրապնդման մասին: Անցնելով միասնական արժույթի` մենք պատրաստ չէինք ճգնաժամի: Բայց մենք փորձում ենք դա շտկել բանկային միության և կայունացման մեխանիզմների միջոցով: Գլխավորն այն է, որ այդ ամենն արվի համերաշխության մթնոլորտում», - Rai հեռուստաալիքի եթերում ասել է Մերկելը:
Նա նաև հայտարարել է, որ Եվրոպան կարող է ներգաղթյալների խնդիրների վերաբերյալ գալ ընդհանուր որոշման: