25/03/2017 16:29
Դադարեցնում ենք նստացույցը. Շահեն Հարությունյան
Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը քիչ առաջ հայտնել է, որ դադարեցնում են նստացույցը Ազատության հրապարակում:
«Ցավով փաստենք, որ այսօր դադարեցրինք Ազատության հրապարակում մեր նստացույցը, և հիմա կրկին ու կրկին փնտրելու ենք արդյունավետ պայքարի ճանապարհներ!!! Մնացածի մասին կգրեմ հերթականությամբ», - ֆեյսբուքյան էջում գրառում է արել Շահեն Հարույթունյանը։
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանն ընկերների հետ նստացույց էր կազմակերպել Ազատության հրապարակում՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվանից հետո: Նրանք պահանջում էին «Հաց բերող»-ին հուղարկավորել Եռաբլուրում, ինչպես նաև պահանջում էին ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը։