25/03/2017 15:55
Չինաստանում շարքից դուրս եկած շարժասանդուղքը հրաշքով չի վնասել մարդկանց
Չինական Սուչժոու քաղաքի մետրոկայարանում շարքից դուրս եկած շարժասանդուղքը բարեբախտաբար մեկ կնոջ և տղամարդու չի դարձրել անդամալույծ, հայտնում է РИА Новости-ն: Տեսանյութը հրապարակել է People’s Daily պորտալը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է զույգը կանգնում շարժասանդուղքի վրա, որից հետո տեղի է ունենում խափանումը։
Հաղորդվում է, որ ուղևորներից մեկը ոտքի աննշան վնասվածքներ է ստացել։ Շարժասանդուղքը վերանորոգվել է դեպքից 4 ժամ անց։
Terrifying moment couple escape unscathed after subway escalator in #Suzhou suddenly collapses and folds into pieces pic.twitter.com/dWUDSWjNzr
— People's Daily,China (@PDChina) March 25, 2017