25/03/2017 13:57
Վենեսուելան Պերու է ուղարկել ավելի քան 70 տոննա մարդասիրական օգնություն
Վենեսուելայի իշխանություններն ավելի քան 70 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Պերուի Հանրապետություն, որը տուժել է ուժեղ անձրևներից ու հեղեղումներից: Պարենամթերք, ջուր, մատրասներ ու դեղամիջոցներ պարունակող բեռները Պերու կուղարկվեն երկու ինքնաթիռով, փոխանցում է ТАСС-ը:
«Բացի սննդից և սպառողական ապրանքներից մենք նրանց ենք ուղարկում մեր հոգատարությունն ու աջակցությունը», - հայտարարել է Վենեսուելայի ներքին գործերի ու արդարադատության նախարար Նեստոր Ռևերոլը:
2016 թվականի դեկտեմբերից մինչ օրս Պերուում արհավիրքի զոհ է գնացել ավելի քան 80 մարդ, ավելի քան 111 հազարը մնացել են առանց տանիքի: