25/03/2017 16:05
Տուսկ. Եվրամիությունը կլինի միասնական, կամ այն ընդհանրապես չի լինի
Եվրամիությունը կլինի միասնական, կամ այն ընդհանրապես չի լինի։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Հռոմում ԵՄ 60-ամյակի առիթով կառույցի գագաթնաժողովի բացմանը, փոխանցում է ТАСС-ը։
«Եվրոպան միասնական կլինի, կամ այն ընդհանրապես չի լինի։ Միայն միասնական, միայն անկախ Եվրոպան կարող է լինել ժողովրդավարության երաշխիք», - ասել է նա։
««Տարբեր արագությունների» Եվրոպան պաշտպանելու կամ վիճարկելու ժամանակը չէ, սակայն անհրաժեշտ է կիսել միասնության մասին ավելի խորը գաղափարը», - ընդգծել է Տուսկը: