25/03/2017 16:43
Յուրաքանչյուր նման տեռորի արտահայտման մեջ ՀՀԿ-ի ձեռքը խառն է. Րաֆֆի Հովհաննիսյան
ՕՐՕ դաշինքի 11-րդ համար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ նախընտրական տեռորը իրենց դաշինքի նկատմամբ շարունակվում է:
«Ջրառատից սկսվեց և շարունակվում է ամենատարբեր ձևերով: Մի ընդհանուր բան կա՝ յուրաքանչյուր նման տեռորի արտահայտման մեջ ՀՀԿ-ի ձեռքը խառն է», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհանիսյանը՝ անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցած միջադեպին:
Նրա խոսքով՝այս ամենը մաս է կազմում մի քաղաքականության, որը բերել է ընտրական գործընթացը՝ օրենքի սահմաններից դուրս:
Aysor.am-ի հարցին, թե ի՞նչ քայլեր դաշինքը մտադիր ձեռնարկել, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ապրիլի 2-ին ընտրվելով նոր մեծամասնության մի մասնիկ՝ սա արդեն քայլ է, իսկ կեղծիքի շարունակման դեպքում ինչ-որ ժողովուրդը որոշի, այդ քայլերը կկատարենք»: