25/03/2017 11:16
Անհայտ անձը ֆրանսիական Լիլում հրաձգություն է իրականացրել
Երեք մարդ վիրավորվել է Ֆրանսիայի Լիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Տուժածների թվում է 14 տարեկան մի դեռահաս կա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
La Voix du Nord պարբերականը հայտնում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել մետրոյի Porte d'Arras կայարանում: Տեղական իշխանությունները լուրը հաստատել են: Հաղորդվում է, որ 14-ամյա դեռահասը ոտքից է վիրավորում ստացել, ևս մեկ մարդ վիրավորվել է պարանոցից: Նրանք հոսպիտալացվել են: Երրորդ տուժողը ինքնուրույն է գնացել Saint-Vincent-de-Paul հիցանդանոց:
France Bleu Nord ռադիոկայանը հայտնել է, որ կրակողը դեպքի վայրից փախել է: Ռադիոկայանի տեղեկությունով՝ հրաձգությունը տեղի է ունեցել կայանատեղիում, որտեղ ոստիկանները մոտ մեկ տասնյակ պարկուճներ են հայտնաբերել:
La Voix du Nord-ի փոխանցմամբ՝ հետաքննության նախնական տվյալով կրակած մարդը որոշել էր ինչ-որ մեկի հետ հաշիվներ մաքրել: