25/03/2017 10:15
Չինաստանում ոսկու հանքում վթարի հետևանքով 8 մարդ է մահացել
Չինաստանի Հենան գավառում ոսկու հանքում տեղի ունեցած վթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, հայտնում է MK.ru-ն:
18 հանքափոր արգելափակվել է գետնի տակ: Նրանցից հաջողվել է հանել 10 մարդու, որոնցից մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել: 7 հանքափոր մահացած է հայտնաբերվել, մեկն անհայտ կորած է:
Վթարը տեղի է ունեցել նախօրեի առավոտյան, երբ ոսկու արդյունահանման «Ցինլին» ընկերության հանքերը ծածկվել են անհայտ ծագմամբ ծխով: Տեղի ունեցածի մանրամասների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: