27/03/2017 14:59
Fox News. ԱՄՆ-ն մոտ 200 դեսանտային է ուղարկում Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ն Բաղդադի հրամանատարության խնդրանքով մոտ 200 դեսանտային է ուղարկում Մերձավոր Արևելք, հայտնում է Gazeta.ru-ն:
Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի լրացուցիչ երկու գումարտակ կմեկնի կամ Իրաք, կամ Սիրիա: Առայժմ, սակայն, նրանց տեղակայման վայրի մասին հստակ տեղեկություն չկա:
Ակնկալվում է, որ Պենտագոնը զինծառայողների տեղակայման մասին առավել մանրամասն կտեղեկացնի մարտի 27-ին: