27/03/2017 21:30
MI-5. Լոնդոնի ահաբեկիչը որպես կասկածյալ անցել է բանակային բազայի վրա հարձակման փորձի գործով
Լոնդոնի ահաբեկիչը որպես կասկածյալ անցել է ականապատ մեքենայով բանակային բազայի վրա հարձակման փորձի գործով, որի հանգամանքները հետաքննել է MI-5ը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The Daily Telegraph-ին:
Նշվում է, որ ահաբեկիչը հատուկ ծառայությունների տեսադաշտում է հայտնվել Լուտոն քաղաքում տարածքի բանակային բազայի վրա հարձակում նախապատրաստելու գործով: 4 ահաբեկիչ այդ գործով դատապարտվել է ընդհանուր առմամբ 44-ամյա կալանքի: 52-ամյա Հալիդ Մասուդն այդ քաղաք է տեղափոխվել 2009-ին՝ մինչ այդ 2 անգամ այցելելով Սաուդյան Արաբիա, և ապրել է դավադրության մասնակիցներից մեկի տան հարևանությամբ:
«Սակայն, գնահատելով ռիսկերն ու այդ պահին Մասուդի մասին առկա բոլոր տեղեկությունները, փորձագետները համարել են, որ նա ահաբեկչական սպառնալիք չի ներկայացնում», - ասվում է հոդվածում: