27/03/2017 12:47
WP. Թրամփի փեսան կգլխավորի Սպիտակ տան նորարարությունների վարչությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կգլխավոր Սպիտակ տան նոր վարչությունը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին:
Այն կկոչվի «Սպիտակ տան ամերիկյան նորարարությունների վարչություն» և լայն լիազորություններ կունենա ու հաշվետու կլինի անմիջականորեն նախագահին: Վարչության հիմնական խնդիրներից մեկը կլինի պետության ղեկավարի վարչակազմ «թարմ հայացքներ» ներմուծումը:
«Պետությունը պետք է ղեկավարվի ամերիկյան մեծ ընկերություն նման: Մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի հաջողություն եւ արդյունավետություն ապահովել մեր հաճախորդների՝ մեր քաղաքացիների համար», - հայտարարել է Քուշները:
Թրամփի փեսան ու նրա թիմը կկենտրոնանան տեխնոլոգիաների զարգացման եւ տարածման, ինչպես նաև 1 տրլն դոլարի չափով ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագահի ծրագրի ուղղությամբ: