27/03/2017 17:50
Արա Այվազյանը Հոնդուրասում ՀՀ դեսպան է նշանակվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին նոր Հոնդուրասի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանին համատեղության կարգով, նշանակել Հոնդուրասի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)»,- ասված է հրամանգրում: